Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սիրիայի նախկին ղեկավար Բաշար ալ-Ասադի և նրա կնոջ՝ Ասմա ալ-Ասադի հնարավոր ամուսնալուծության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դա չի համապատասխանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ճիշտ են արդյոք Ասադի ամուսնալուծության մասին տեղեկությունները, որոնք տարածում են արաբական լրատվամիջոցները։

Նա նաև հերքել է լուրերն այն մասին, որ Սիրիայի նախկին առաջնորդին սահմանափակել են մուտքը Մոսկվա, իսկ նրա ունեցվածքը սառեցրել են։

Ավելի վաղ արաբական ԶԼՄ-ները գրել էին, որ Սիրիայի պաշտոնանկ արված նախագահ Բաշար ալ-Ասադի կինը՝ Ասմա ալ Ասադը, իբր ամուսնալուծության հայց է ներկայացրել։ 

351