
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փարիզի Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. այդտեղ գտնվող բոլոր մարդիկ տարհանվել են։ Դեպքի վայր ժամանած փրկարար ծառայությունները սկսել են մարել կրակը, իսկ զբոսաշրջիկներին տեղափոխել են անվտանգ հեռավորություն Ֆրանսիայի մայրաքաղաքի հայտնի խորհրդանիշից։
Հաղորդվում է, որ Էյֆելյան աշտարակը ներկայումս փակ է: Ենթադրվում է, որ հրդեհը բռնկվել է աշտարակի առաջին և երկրորդ հարկերի միջև ընկած վերելակի հորանում։ Ականատեսներից մեկը «X» սոցիալական ցանցում գրել է. «Այս պահին Էյֆելյան աշտարակում հրդեհ է մոլեգնում։ Փրկարար ծառայությունը շրջափակել է, սակայն հրշեջները չեն կարողանում հասնել կրակին»։
Վոլտեր բուլվարից մի լրագրող հայտնել է. «Մոտ 1200 մարդ տարհանվել է։ Ըստ տեղեկությունների՝ հրշեջները պարզել են, որ հրդեհի պատճառը մալուխի գերտաքացումն է»։
Հաղորդվում է, որ հրդեհը մարվել է։ Ենթադրաբար, հրդեհի պատճառն իսկապես եղել է վերելակներից մեկի մալուխի մոտ սարքի գերտաքացումը։