Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ԿԳՄՍԵՍ մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երեք նախագահների՝ վարչապետի հրավերին չարձագանքելուն։
«Բանավեճի շուրջ ծավալվող այս «վեճերի» վերաբերյալ մի բան միանշանակ է հասարակության ճնշող մեծամասնության համար։
Առաջին դեպքում՝ հրավերը չմերժելու պարագայում ենթադրյալ հրավիրյալների մասնակցության առաջին իսկ րոպեներից արձանագրվելու էր ասելիքի տոտալ բացակայություն և քաղաքական սնանկություն։
Հակառակ պարագայում՝ այս դեպքում մերժման պարագայում և՛ս մեծ հաշվով չփոխվեց պատկերը, արձանագրվեց ոչ միայն վերը նշվածը, այլև շոշափելի դարձավ և հետո նաև հաստատվեց ժամանակին վարած քաղաքականության վերաբերյալ հանրության առաջ հաշվետվողականություն ունենալու վախերը չհաղթահարած դառը բարդույթները ևս!
Եվ հետևապես երկրորդ իրավիճակը արձանագրելով անցնենք առաջ»,- գրել է պատգամավորը։