Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է նետվել Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամասի կամրջից:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից նետվել: Մոտ մեկուկես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, պարեկները, քաղաքացիները, տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ են վարել, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Ի վերջո, նրանց հաջողվել է համոզել տղամարդուն և տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

165