Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան․ Ռուսթավելի փողոցն արգելափակված է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ինչպես արդեն հայտնել ենք, Միխայիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը։
Ընդդիմությունն ու Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, հայտարարել են, որ չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան, որին միացել է նաև Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանի դիմաց Ռուսթավելի փողոցն արգելափակված է։
Տեսանյութն՝ այստեղ
29 Դեկտեմբեր, 2024 15:16
290