Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ:

Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ պարտադրեցին, որպեսզի մենք անցնենք շատ դժվարությունների միջով՝ համաճարակ, պատերազմ, իսկ հիմա էլ ներքին պառակտում՝ հայրենասերների և դավաճանների: Ֆեյսբուքի իր էջում գրում է երգիչ Արամեն:

« Ես՝ որպես հայ ազգի երգիչ, և մարդ, որ ժամանակին վերադարձել է Հայաստան ապրելու, արարելու և շենացնելու, ցանկանում եմ իմ խոսքն ասել․

Խնդրում եմ, սիրե՛ք միմյանց․․․

Ստանալով ինչ-որ ինֆորմացիա մի՛ փորձեք միանգամից անցնել վիրավորանքի, եթե նույնիսկ համաձայն չեք դիմացինի արտահայտած մտքի հետ: Ես հասկանում եմ, որ նման կոչեր շատ են, բայց և կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք իմ կոչը կլսեն: Ինչու՞ ենք մենք դառնում մեկ մարդ, երբ արտաքին վտանգ է սպառնում, և ինչու՞ ենք իրար անխնա վիրավորում, երբ վտանգը թուլանում է: Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում, դա մեզ պե՛տք չէ, և ոչ մի հարց չի լուծվում այդ կեղտոտ արտահայտություններից:

Մենք պետք է հզորանանք, չէ՞ որ մենք դեռ շատ անելիքներ ունենք։

Փա՛ռք մեր հերոս եղբայրներին, փա՛ռք մեր հայրենիքին, փա՛ռք մեր հայ ժողովրդին»:

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ ազնիվ ու խելացի հայ ժողովուրդ: Այսօր մենք ապրում ենք մի դաժան ժամանակաշրջանում։ Մեզ...

Опубликовано Arame Понедельник, 30 ноября 2020 г.

 

 

30 Նոյեմբեր, 2020 21:13
696