Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Անալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ օրը չհայտարարված այցով Սիրիա են մեկնել ռեժիմի տապալումից հետո առաջին անգամ։

Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն՝ նշելով, որ նրանք բանակցություններ են ծրագրում Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի նոր ղեկավարությունից ակնկալվում է գործնական քայլեր ձեռնարկել գենդերային հավասարության ապահովման, ինչպես նաև կրոնական և էթնիկ խմբերին պաշտպանելու համար։

619