Հրդեհ Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ կա 2 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 6-ին՝ ժամը 06:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կան քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը:
06 Հունվար, 2025 10:30
492
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12 Հուլիս, 2025 16:30
Վեդու Արարատյան փողոցի տներից մեկի բակում բռնկված հրդեհը մեծ վնաս է պատճառել
09 Հուլիս, 2025 22:11
Սուրենյանն Արարատյան դաշտից տեսանյութ է հրապարակել
19 Ապրիլ, 2023 22:41
Բացահայտվել է Չարենցի փողոցում կատարված սպանությունը․ կա ձերբակալված
23 Օգոստոս, 2025 10:36
Հրդեհ է բռնկվել Էրեբունու փողոցում
21 Օգոստոս, 2025 21:21
Կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Պարոնյան փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկում
20 Օգոստոս, 2025 16:41