Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Վերջին օրերին Իրանի ու Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել Թուքիայի որոշումն այն մասին, որ իրանական բեռնատարները հավելյալ մաքս պիտի վճարեն՝ կախված նրանից, թե որքան բենզին են պարունակում։ Ի պատասխան՝ ամսվա սկզբին Իրանն էլ որոշում է կայացրել բենզին չվաճառել թուրքական բեռնատարներին։


Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի Բաղաիին հարց տվեցին՝ «Ինչպես է կարգավորվելու բեռնատարների հարցը և արդյոք դա կապված է «Զանգեզուրի դալանի» հետ (Իրանում այդպես են կոչում թուրքական ծրագիրը «Զանգեզուրի միջանցք՛ ունենալու)։ Ի պատասխան Բաղաին ասել է՝ «Դա ավելի շատ տեխնիկական հարց է, քան քաղաքական» ։


Այդ նախադասության մեջ դա-ն վերաբերում է բեռնատարների խնդրին, ոչ թե Զանգեզուրի միջանցքին։ Ադրբեջանական գործակալությունն, իհարկե, կարող է շարահյուսական ու իմաստաբանական այլ նախընտրություններ ունենալ, բայց լավ կլինի գոնե իրանական լուրերը ադրբեջանական կայքերից չկարդանք» ։

Հիշեցնենք՝ «Հետք» լրատվամիջոցը ըստ էության ադրբեջանական նարատիվները մատուցել էր հայկական լսարանին, գրելով, թե իբր Թուրքիա կայցելի իրանական պատվիրակություն՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկելու։

1222