Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«2024-ը ծառայությունների մատուցման տեսանկյունից եղել է աննախադեպ, ծառայությունների մատուցման միջոցով պետական բյուջե է հավաքագրվել 8,7 միլիարդ դրամից ավել գումար»:

 

Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը:

«Վարչապետի որոշմամբ՝ արդեն ունեինք տարածքային չորս ստորաբաժանումներ։ Վերամիավորում ենք այդ ստորաբաժանումները՝ համապատասխանաբար, թողնելով մեկ գրանցման միասնական ստորաբաժանում: Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզային ստորաբաժանումները փակվելու են, և գրանցման միասնական ստորաբաժանումն է իրականացնելու այդ գործառույթները։

Լոռու մարզային ստորաբաժանումն արդեն փակված է, Սյունիքի և Շիրակի մարզային ստորաբաժանումները կփակվեն արդեն մոտակա մի քանի ամիսների ընթացքում։ Սյունիքում, Շիրակում, Լոռիում նաև ստեղծվել են խորհրդատվական երեք կենտրոններ, որոնք իրենց մեջ ներառում են այդ մարզերում գործող գրասենյակները»,- մանրամասնեց նա:

232