Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուշագրի շրջանակում պեղումներ են իրականացվել Հատիս լեռան գագաթին, ամբողջությամբ առանձնացվել է հուշարձանի հատվածը և ճանաչվել որպես նորահայտ հուշարձան: Այս մասին այսօր՝ հունվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի վերջո որտե՞ղ է տեղադրվելու Հուսուսի արձանը:

«Չգիտեմ՝ որտեղ է տեղադրվելու, բայց վստահ եմ, որ հուշարձանի տարածքում չի տեղադրվելու, դրանում կարող եմ վստահեցնել, որովհետև պեղումներն արվել էին նաև այն պատճառով, որպեսզի կարողանանք այդ իմաստով նաև հուշարձանի ամբողջ տարածքը պատկերացնել»,- ասաց Անդրեասյանը:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով պեղումների արդյունքներին, նշեց որ ինքն անձամբ եղել է պեղումների տարածքում և այն կարող է   դառնալ հետաքրքիր զբոսաշրջային վայր:

«Պետք է ասեմ նաև, որ հետաքրքիր գտածոներ ունենք, հին մետաղադրամներ. կիկլոպյան ամրոցի մասին է խոսքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը թեև ընդունելի էր համարել Քրիստոսի մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ պահանջել էր հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել ցանկացած գործունեություն՝ մինչև սահմանված կարգով նախագծի ներկայացումն ու մասնագիտական ուսումնասիրությունը:

568