Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Գայթակղությունը շատ մեծ է անմիջապես հակադարձել, բերել անհերքելի հրապարակային բարձր մակարդակով արված հայտարարություններ, որոնք վկայությունն են նրա, որ ճիշտ՝ Ադրբեջանում կա խրախուսվող ֆաշիստական վերաբերմունք հայության նկատմամբ, բայց ես զերծ կմնամ այդ գայթակղությունից, կփորձեմ ինձ տիրապետել․ ԱԳ նախարարն այսպես արձագանքեց Ալիևի՝ Հայաստանի ֆաշիստական պետություն լինելու մեղադրանքներին։
«Գուցե այս կարգի հայտարարությունների նպատակը այն է, որ մենք զերծ չմնանք գայթակղությունից և հանդես գանք պատասխան կոշտ հայտարարություններով, հետո արդեն իրենք՝ սուր հայտարարությամբ, հետո մենք և հետո գետնի վրա լինի կրակոց, ինչի մասին օրեր առաջ պնդումներ էին անում, հետո լինի իրական կրակոց և ունենանք նոր, ռեալ էսկալացիա։ Կարծում եմ սա լավագույն ճանապարհը չէ, որով մենք պետք գնանք»,- ասաց նա, հավելելով, որ ավելի վտանգավոր և սպառնալից հայտարարություններ են եղել։