Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը  նոյեմբերի 27-ին վայր է դրել պատգամավորական մանդատը։ Araratnews-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանին կփոխարինի Հայկ Ցիրունյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայկ Ցիրունյանի ինքնակենսագրականը.

Ծնվել է 1977թ.-ին Երևանում:
Ավարտել է Երևանի N50 միջնակարգ դպրոցը:
1995-1999թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Մեքենաշինության Էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետը:
1999-2001թթ.-ին ծառայել է ՀՀ Զինված Ուժերում:
2001-2003թթ. աշխատել է «Ալգոռիթմ սերվիս» ընկերությունում՝ որպես ծրագրավորող:
2003-2004թթ. աշխատել է «Սիրիուս» ընկերությունում՝ որպես ծրագրավորող, (ՊՆ հատուկ նշանակության ծրագրերի մշակում):
2004-2005թթ. աշխատել է «Mp-hitech» ընկերությունում՝ որպես ծրագրավորող (նավիգացիոն համակարգեր):
2005-2007թթ. աշխատել է «Accusoft» ընկերությունում՝ որպես ծրագրավորող (ՆԱՍՍ-ի մասնաճյուղ, «Signal Processing» ծրագրավորում):
2007-2010թթ. աշխատել է «Լայֆ» ընկերությունում՝ որպես ծրագրավորող (նավիգացիոն համակարգեր, մոբայլ հավելվածներ):
2010-2012թթ. աշխատել է մի շարք ընկերություններում՝ որպես հատուկ նշանակության նախագծերի ծրագրավորող:
2013թ.-ից «Matterson» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն է:
2018թ. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ։

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության հիմնադիր-անդամ է:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը պատգամավոր էր ընտրվել համամասնական ցուցակով։

749