Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հրավիրված ասուլիսում հայտնեց, որ գարնանը Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը արգելափակելուց հետո արձանագրվել է զրո դեպք, որ ՀՀ հանրային որեւէ մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական կամ այլ օտարերկրյա հեռուստաալիքով ՀՀ ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, ՀՀ և իր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակության որեւէ հեռուստակոնտենտ արտադրված լինի։
«Եվ մենք ենք մշտադիտարկում, և ՀՌՀ-ն։ Երբեմն որոշակի կոնտենտ տեղ է գտնում համացանցային տիրույթում, որն առնչություն չունի հանրային մուլտիպլեքսի տիրույթի հետ»,- ասաց նա։
Հայրապետյանը հավելեց՝ մեր ռուս գործընկերների հետ հասել ենք նրան, որ որեւէ նմանօրինակ բովանդակությամբ վերջին 6-7 ամիսների ընթացքում դեպք չի արձանագրվել։