Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՔՊ նախաձեռնող խմբի փակ նիստից հետո զրուցել են, սակայն քաշքշուկ չի եղել։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է` հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Ես անձամբ որեւէ քաշքշուկի ականատես չեմ եղել, մասնավորապես՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև։ Միգուցե որևէ խոսակցություն է եղել, մարդիկ կողքից տեսել են, այլ տպավորություն են ստացել:
Քննարկում է եղել և ոչ միայն երեկ, դեկտեմբերին էլ է եղել: Երեկվա քննարկումը շարունակություն է եղել, կուսակցությունը քննարկել է անտառների խնդիրները, անտառահատումների խնդիրները և որևէ արտառոց բան չկա»,- ասաց նախարարը։