Էջմիածնում վերանորոգումից հետո բացվել է անձնագրային բաժանմունքը
Էջմիածնի նորոգված անձնագրային բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին, մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության պետը, քաղաքապետը և ոստիկանության բարձրաստիճան սպաները շրջել ենն նորաբաց բաժանմունքում և ծանոթացել պայմաններին։
Բաժանմունքը հագեցած է համապատասխան տեխնիկայով և հարմարություններով` քաղաքացիներին մեկ պատուհանով բարձրորակ ծառայություն մատուցելու համար։
Ոստիկանության պետը ողջունել է անձնագրային բաժանմունքի աշխատակիցներին, շնորհավորել նրանց ու մաղթել արդյունավետ աշխատանք։
08 Օգոստոս, 2020 01:03
564
Վթարային ջրանջատում Լոռու մարզի մի շարք հասցեներում
23 Հոկտեմբեր, 2026 11:32
imID էլեկտրոնային ստորագրության համակարգում նկատվում են դանդաղումներ՝ նույնականացման ծառայության տեխնիկական խնդիրների պատճառով․ ՊԵԿ
23 Հոկտեմբեր, 2026 11:30
Հայկական արմատներով MARÓM նորաձևության տունը հագուստի հատուկ հավաքածու է ստեղծել Հայաստանի ըմբշամարտի հավաքականի համար
23 Հոկտեմբեր, 2026 11:28