Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ: Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Պապոյանը հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել: 

«Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման, խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է: Այս պարագայում «Շիրակի չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ»,- ասաց Պապոյանը:

Նախարարը շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում: Այն ենթադրում է նաև առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում: Կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք: 

Նրա գնահատմամբ՝ ամեն ինչ իրագործելի է։    

 

646