Ազատան բնակավայրում ապօրինի ծառահատում է իրականացվել
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ազատան բնակավայրի վարչական տարածքում ապօրինի հատում են համայնքապատկան ծառեր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Պարզաբանումներ կատարելու նպատակով Ազատան համայնքի 26 և 38 տարեկան բնակիչները հրավիրվել են Ոստիկանության Ախուրյանի բաժին։
Տղամարդկանցից մեկը հայտնել է, որ իրենք բենզասղոցով ապօրինի հատել են տարբեր չափերի 8 ուռենի` իրենց տուն տեղափոխելու և որպես վառելափայտ օգտագործելու համար:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:
13 Հունվար, 2025 17:52
195
Ազատավան գյուղում մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
09 Սեպտեմբեր, 2024 16:11
Վարչապետը Ազատան բնակավայրում ծանոթացել է նոր դպրոցի կառուցման աշխատանքներին (տեսանյութ)
07 Սեպտեմբեր, 2023 14:27
Ազատանում Նիկոլ Փաշինյանը գերեվարվածների հարազատներից ներողություն խնդրեց (տեսանյութ)
09 Հունիս, 2021 19:40