
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հետ Ռուսաստանի գործընկերությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ, ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա այսպես է մեկնաբանել Թեհրանի հետ Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի առաջիկա ստորագրումը։
Նրա խոսքով, արևմտյան գործընկերները միշտ ցանկանում են ինչ-որ թեմա գտնել ցանկացած հարցում՝ նպատակ ունենալով բացահայտելու մտացածին սպառնալիքներ Ռուսաստանի հարաբերություններում որևէ մեկի հետ՝ լինի դա Իրան-ը, ԿԺԴՀ-ն, Չինաստանը, թե այլ պետություններ։
«Այդ համաձայնագիրը, ինչպես և ԿԺԴՀ-ի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ, այն կառուցողական է իր բնույթով և ուղղված է Ռուսաստանի ու Իրանի կարողությունների ուժեղացմանը՝ նրանց պաշտպանունակությունն ավելի լավ ապահովելու համար»,- ասել է Լավրովը։