Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այն երկրներում, որտեղ ներդրվել է աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը, այդ երկրներում արտադրողականությունը բարձր է, անգամ արդյունաբերության ոլորտի արտադրողականությունն է բարձր: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նախարարը նաև ընդգծեց, որ աշխատաժամանակը կրճատելու հնարավորությունը  անձնական կյանքի և աշխատանքի հավասարակշռման, աշխատանքից բավարարվածություն ստանալու, հոգեբանական խնդիրներից խուսափելու, աշխատանքային մոտիվացիայի բարձրացման հնարավորության մասին է:

«Երկրներ կան, որոնք արդեն իսկ անցել են աշխատաժամանակի փոփոխությանը, և միջազգային փորձը ցույց է տվել, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրացել է աշխատաժամանակի՝ 8 ժամից 7 ժամ դառնալու արդյունքում: Աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու մյուս միջոցը՝ աշխատանքային օրերի կրճատումն է 5-ից 4-ի: Սա նախագիծ է, դրել ենք հանրային քննարկման: Որոշում չէ, պետք է դեռ քննարկենք, պետք է քննարկենք ոլորտի ներկայացուցիչների, Կառավարության մեր գործընկերների, քաղաքացիական հասարակության հետ և կգտնենք ընդհանուր եզրեր»,- ասաց նա:

376