Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
- 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում.
- 1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը.
- 2 տրանսպորտային միջոց.
- 1 իրավաբանական անձում մասնակցությունը.
- 2 չմարված ավանդների գումարները.
- տրամադրված փոխառության պահանջի իրավունքը.
- 86 միլիոն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
- 954 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:
15 Հունվար, 2025 17:31
887
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
11 Մարտ, 2026 11:05
Դատախազությունը 10 ամիսների ընթացքում պետությանն է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց
10 Նոյեմբեր, 2025 14:36
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանում գտնվող 4 միլիոն 286 հազար դոլար արժեքով անշարժ գույքերի նկատմամբ
04 Նոյեմբեր, 2025 10:11
Մասնակցե՛ք պետական գույքի օտարման գործընթացին. էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացվել 34 անշարժ գույք
21 Ապրիլ, 2026 21:44
Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, նախաքննության ժամկետների կրճատում. հրապարակվել է Դատախազության 2025-ի գործունեության մասին հաղորդումը
01 Ապրիլ, 2026 10:28
2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանն են վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց
11 Մարտ, 2026 11:05