Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վերջին 2 տարիներին մենք ԱՄՆ-ի հետ ունեցել ենք համագործակցություն խաղաղապահ շրջանականերում, դրա նախադրյալները դրված են դեռևս 20 տարի առաջ և բավականին երկարաժամկետ համագործակցություն կա: Այս մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: 

Նախարարը նշեց, որ դա տեղի է ունենում Կանզասի ազգային գվարդիայի հետ համագործակցության շրջանակներում:

«Ամեն տարի փորձում ենք ավելի հագեցնել և այդ համագործակցությունը ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնել: Հիմա էլ կան քննարկումներ, ինչպես նախորդ և դրան նախորդող տարիներին, այդ թվում նաև 2025 թվականին նման միջոցառում անցկացնելու, կարծում եմ այդտեղ որևէ խոչընդոտ չկա, և մենք կկարողանանաք նմանատիպ ևս մի զորավարժություն անցկացնել, որը մեծ նշանակություն է ունենում մեր խաղաղապահ կոնտինգետի և մեր փորձի փոխանակման շրջանակներում, ստորաբաժանման մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ:

 

490