Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։

Կառույցից հայտնել էին, որ գողություն կատարած անձը նույն գյուղի 34-ամյա տղամարդ է։

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը Araratnews-ի հետ զրույցում հայտնեց, որ քրեական վարույթ է նախաձեռնվել քրեական օրենսգրքի 254 հոդված 3-րդ մասի, 2-րդ կետով (Գողությունը՝ տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով բնակարան ապօրինի մուտք գործելով)։

Ավդալյանը նշեց, որ վերջինիս նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը։

Գեղամ Ադյան

329