Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ հունվարի 16-ին, Կառավարությունը քննարկեց ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին նախագիծը, որը իրենից ներկայացնում է՝ համալիր միջոցառումներ և դրանց կազմակերպման կարգ, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը:

Այդ ծրագիրն ուժի մեջ կմտնի և կգործի 2026 թվականից:

«Այս և նման համակարգերի ներդրմամբ կարծում եմ նաև շատ խորքային սոցիալ-հոգեբանական փոփոխություններ են տեղի ունենում երկրում և հանրության շրջանում, իհարկե դեռ պետք է գնահատել, թե ինչ խորություն և ծավալ ունեն դրանք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, պետք է փոխվի և դա կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը:

«Բռնությունը մեր ընտանեկան ավանդո՞ւյթն է․ եթե այո, ուրեմն պետք է արմատախիլ անել այդ ավանդույթը։ Ո՞վ է ասել, որ դա լավ բան է»,- ասաց վարչապետը:

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

404