Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օտտավան դիտարկում է պատասխան միջոցների բոլոր տարբերակները այն դեպքում, եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը 25% մաքսատուրքեր սահմանի Կանադայից բոլոր ապրանքների վրա։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
Նա ասել է, որ ներկայումս ամենաշատը կենտրոնացած է Թրամփի հետ առաջիկա բանակցություններին նախապատրաստվելու վրա։
«Մենք օգտագործում ենք բոլոր գործիքները՝ կանադացիներին պաշտպանելու համար»,- շեշտել է վարչապետը։
Միաժամանակ, Թրյուդոն ընդգծել է, որ իր առաջիկա հրաժարականն իրեն չի շեղի այս աշխատանքից։
Թրյուդոն ավելի վաղ նշել էր, որ Թրամփը շատ է խոսում Կանադայի՝ ԱՄՆ վերահսկողության տակ մտնելու մասին՝ ուշադրությունը շեղելու համար մաքսատուրքերի ներդրումից։ Կանադայի Օնտարիո նահանգի մոտ 500 հազար բնակիչ կարող է զրկվել աշխատանքից, եթե ամերիկացի առաջնորդը որոշի մաքսատուրքեր սահմանել։