Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հունիսյան դեպքերով պայմանավորված՝ կան հարուցված քրեական գործեր, զուգահեռաբար եղել են նաև հարուցված ծառայողական քննություններ, որոնք ըստ օրենքի կասեցվել են, քանի որ կա ընթացող քրեական վարույթ և պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, որը պիտի տա գնահատականները։ Այս փուլում ՆԳՆ-ից որևէ գնահատական հնչեցնել դա պարզապես կնշանակի ուղղորդում կամ միջամտություն մեկ այլ գերատեսչության աշխատանքին»,- անդրադառնալով 2024 թվականի հունիսին իրականացված ցույցերին՝ այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:  

Նախարարը հավելեց, որ իր հրամանով արդեն իսկ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է վերլուծի վերջին տարիների զանգվածային մի շարք միջոցառումներ թե ուժային միջոցի գործադրման տեսանկյունից, թե մեթոդաբանական առումով, «որպեսզի հասկանանք՝ որ հատվածներն են, որոնք լավ են կազմակերպվում, որտեղ է, որ ունենք թերություններ, խնդիրներ և ինչպես պիտի կազմակերպել պրոցեսը: Մեր խնդիրն է լինելու, որ հետևողականորեն ընթացիկ ամբողջ տարվա ընթացքում բոլոր ծառայողները պետք է վերապատրաստվեն այս ուժային ստանդարտով»: 

          

321