Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հանցգործությունների մեթոդաբանության տրանսֆորմացիա ունենք դեպի համացանց և ՏՏ ոլորտի զարգացումներ տանող, որը մարտահրավերային է բոլոր պետությունների համար և սա է նաև պատճառը, որ մենք ակտիվացրել ենք միջազգային գործընկերությունը, որ կարողանանք տեղեկատվության փոխանակման կամ հանցագործություն կատարած անձանց բացահայտման առումով ավելի լավ դիրքեր ապահովել: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
Նախարարը հավելեց, որ առաջիկայում Եվրոպոլում նշանակելու են կապի սպա, որի հիմնական ուղղություններում նաև կլինի կիբեռհանցագործությունը:
«Գործընկերություն ունենք նաև ԱՄՆ-ի հետ, առաջիկա տարվա ընթացքում, գործընկերները նախնական հավանություն են տվել ոստիկանության համակարգում կիբեռլաբորատորիա կառուցելու մեր նախաձեռնությանը, ես հուսով եմ, որ 2025-ին մենք կկարողանանք այս լաբորատորիան ունենալ մեր համակարգում և համացանցային տիրույթում շատ ավելի օպերատիվ գործել»,- ասաց նա: