«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հունվարի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 31-ամյա Վանիկ Վ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի փողոց 110/10 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, ապա ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն: Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
18 Հունվար, 2025 16:04
326
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Ֆոլկսվագեն»-ը, վերջինը նաև հարվածել է կայանված «BMW»-ին. կան վիրավորներ
07 Նոյեմբեր, 2024 03:38
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Նիսսան»-ը․ վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ
01 Նոյեմբեր, 2024 02:11
«Մերսեդես»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, նրանցից մեկն անչափահաս է
28 Հունիս, 2024 03:20
Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
28 Սեպտեմբեր, 2023 16:13
Գորիսում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
17 Հունիս, 2023 20:07
Գայ գյուղում վրաերթի է ենթարկվել 8-ամյա տղա. նա տեղափոխվել է հիվանդանոց
22 Ապրիլ, 2023 23:21