Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ իր երդմնակալությունից օրեր անց, այս մասին CNN-ին հայտնել են թեմային ծանոթ աղբյուրները։
Նրանց խոսքով՝ զրույցի նպատակներից մեկն առաջիկա ամիսներին առաջնորդների անձնական հանդիպման քննարկումն է՝ Ուկրաինայի հակամարտությունը լուծելու փորձի համար։ Ըստ CNN-ի՝ Թրամփի ազգային անվտանգության թիմը սկսել է նախապատրաստվել Պուտինի հետ հեռախոսազրույցին մի քանի շաբաթ առաջ, սակայն պարզ չէ հեռախոսազրույցի վերջնական ամսաթիվը:
Դեռևս նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում հաղթելուց առաջ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է վերջ տալ Ուկրաինայի հակամարտությունը իր երդմնակալությունից հետո 24 ժամվա ընթացքում՝ զանգահարելով Պուտինին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Financial Times-ը հունվարին հայտնել էր, որ հանրապետականը վերանայել է այդ մոտեցումը։