Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը շուրջ 13 տարվա դադարից հետո վերսկսել է աշխատանքը։ Դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա բարձրացվել է Թուրքիայի ազգային դրոշը։
Գլխավոր հյուպատոսությունն աստիճանաբար կավելացնի անձնակազմը և կսկսի ծառայություններ մատուցել հանրությանը: Ինչպես արարողության ժամանակ հայտարարել է Դամասկոսում Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Բուրհան Քյորօղլուն, «Բաաս» կուսակցության իշխանությունից հեռանալուց հետո Անկարան հարաբերություններ է հաստատել Սիրիայի իրական տերերի հետ, ինչը կնպաստի երկրի զարգացմանը։
«Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի մեր սիրիացի եղբայրները, որոնց հյուրընկալել ենք երկար տարիներ, ապահով վերադառնան իրենց հայրենիք։ Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունները կզարգանան, մենք կաջակցենք Սիրիան աշխարհի առաջ բացելու գործընթացին»,- ասել է նա։