Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Թափանցիկության մեջ վա՞տ բան կա, էդ ձեզ թվում է անկախ նրանից թե որ կուսակցության հետ կապ ունի, որտեղ է աշխատում, էդ որ փողը թաքցնում են օլիգարխի նկարի ու կերպարի տակ դա թաքցնելու մասին է խոսքը: Ո՞վ ասեց, որ ինչ որ մեկը ուզում է դա անի, որպեսզի հարկվի: Երբ որ դուք խոսում եք «ԱՆԻՖ»-ից ես ձեզ որևիցե բան չեմ ասում, որովհետև ես էլ եմ կարծում, որ՝ այո այդ հարցը պետք է հասկացվի թե ինչ է տեղի ունեցել»,- հակադարձելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախագահը հավելեց, որ ամբողջ աշխարհն է հայտարարագիր ներկայացնում. «բայց ձեզ ո՞վ է ասել, որ հարկելու են ուսուցչին, որը ցույց տա, որ ինքը եկամուտ ունի, տենց բան որտեղից է հայտնվել: Լավ դա էլ դնենք մի կողմ՝ թափանցիկությունը վա՞տ է , գիտե՞ք ով է վախենում հայտարարագիր ներկայացնելուց, ով թաքցնելու բան ունի , իսկ եթե թաքցնելու բան ունի կարողա իր ընտանիքից է թաքցնու՞մ, պետությունից է թաքցնում: Պետություն թաքցնել ինչ է նշանակում, նշանակում է պետությունից գողություն իրականացնել: Թափանցիկությունը կոռուպցիայի դեմ է»: