Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքային խմբի հայտարարության մասին ես իմացել եմ հայկական աղբյուրներից, որովհետև հայտարարությունները տարածվում են միաժամանակյա և ես կարիք չունեմ որևէ ադրբեջանական կայք մտնելու, որպեսզի իմանամ, թե ինչ համաձայնության են եկել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։
«Ես չեմ հենվում տարբեր երկրների ԱԳ նախարարությունների վրա, հետևում եմ մեր ՊՆ-ի, ԱԳՆ-ի և վարչապետի հայտարարություններին, որոնք երևէ չեն ասել, որ ՀՀ-ն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու օրակարգ չունի, բայց մենք միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ այդ խնդրի լուծումը տեսնում ենք բացառապես սահմանազատման ու սահմանագծման ընթացքում»,- ասաց նա։