Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա և մեկ ժամացույց: Ընդհանուր վնասի չափը մոտ 7/8մլն դրամ»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով իր տան կողոպուտին:

Պատգամավորը նշեց, որ դիմել է ոստիկանություն հունվարի 14-ին, սակայն դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին: Լրագրողի հարցին, թե որտեղ էր այդ ընթացքում գտնվում պատգամավորը՝ Հակոբյանն ասաց. «Գտնվում էի ԱՄՆ-ում, քանի որ երեխաներս այնտեղ են բնակվում: Երեխաներս քաղաքացի չեն: Քանի որ ես ամուսնալուծված եմ, իսկ նախկին կինս ամուսնացել է ԱՄՆ-ում բնակվող քաղաքացու հետ, ես նախընտրել եմ, որ երեխաներս մեծանան իրենց մոր հետ»:

Լրագրողի դիտարկմանը, թե հնարավոր է ոստիկանությունը հաշվի առնի Հակոբյանի «կապեր»-ը, պատգամավորը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ոստիկանությունն առաջնորդվում է այդ սկզբունքով՝ մեկը պատգամավոր է կամ այլ պաշտոնի»:

Մանրամասները՝ տեսանյութում
 

377