Շոյգուն զգուշացրել է միջուկային տերությունների միջև բախման վտանգի մասին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ТАСС-ին տված հարցազրույցում ասել է, որ արևմտյան երկրները «գաղափարական և արժեքային ագրեսիա» են սանձազերծել Ռուսաստանի և Բելառուսի դեմ, և միջուկային տերությունների միջև բախման վտանգը մեծանում է աշխարհաքաղաքական մրցակցության սրման պատճառով։
«Աշխարհում աճող հակամարտությունների և աշխարհաքաղաքական մրցակցության ուժեղացման ֆոնին մեծանում են խոշոր պետությունների միջև դաժան բախման ռիսկերը, այդ թվում՝ միջուկային տերությունների մասնակցությամբ»,- ասել է նա։
Նրա խոսքերով՝ Արևմուտքը կիրառում է տնտեսական պատժամիջոցներ և փորձում է «խարխլել սոցիալական հիմքերն ու պարտադրել խորթ նեոլիբերալ գաղափարախոսություն»՝ դրանով իսկ ապակայունացնելով միջազգային իրավիճակը։
24 Հունվար, 2025 11:30
526
Միջուկային աղետի ռիսկը հասել է Սառը պատերազմից ի վեր ամենաբարձր մակարդակին․ Գրոսսի
28 Ապրիլ, 2026 14:34
Իրանը քննարկում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալու միջոցառումները
30 Մարտ, 2026 15:09
Լեհաստանը պետք է շարժվի սեփական միջուկային զենք ունենալու ուղղությամբ․ Լեհաստանի նախագահ
15 Փետրվար, 2026 17:16