Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը պահանջում է հասանելի դարձենլ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու, նրա կրտսեր եղբոր՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և քարոզիչ Մարտին Լյութեր Քինգի սպանություններին վերաբերող փաստաթղթերը։ Փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հանրապետականը խոստացել է գաղտնազերծումը անել թե՛ իր առաջին նախագահական ժամկետում, թե՛ երկրորդ ընտրարշավի ժամանակ։
«Ես եզրակացրել եմ, որ նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված գրառումներից տեղեկատվության շարունակական խմբագրումը և ջնջումը չի բխում հանրային շահերից, և որ այդ գրառումների հրապարակումը վաղուց ուշացած է»,- ասվում է հրամանում:
Թրամփը կարծում է, որ Ռոբերտ Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների մասին տեղեկատվության հրապարակումը «բխում է հանրային շահերից», թեև «Կոնգրեսի ոչ մի օրենք չի պահանջում այդ տեղեկատվության բացահայտումը»։