Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ է յոթերորդ անգամ հնգամյա ժամկետով ընտրվելուն: Կիրակի օրը կայացած ընտրություններում նա, ըստ պետական հեռուստատեսությամբ ցուցադրված էքզիթ փոլի արդյունքների, ստացել է ընտրողների ձայների 87,6 տոկոսը:

Լուկաշենկոն, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցն է, երկիրը ղեկավարում է 1994 թվականից: Ընտրությունների նախօրեին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարեցին, որ դրանք չեն կարող լինել ազատ և արդար, քանի որ Բելառուսում արգելված են անկախ լրատվամիջոցները, իսկ ընդդիմության բոլոր առաջատար գործիչները բանտարկվել են կամ ստիպված են եղել փախչել արտերկիր:

Ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 81,5 տոկոս, ընտրելու իրավունք ուներ 6,9 միլիոն մարդ:

667