Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է տրանսպորտային համակարգի վերաբերյալ Հայկ Մարությանի՝ տարբեր տարիների հնչեցրած իրարամերժ հայտարարություններին:

«Հայկ Մարությանը 2013 թվականին տրանսպորտային միջոցների թանկացումը համարում էր ոչ օբյեկտիվ.

2018 թվականին, երբ ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, գտնում էր, որ զավեշտալի է, թե ինչպես են անգամ լուցկին ու կարագը թանկացել, իսկ տրանսպորտը՝ ոչ, ապա հավելում, որ վաղ թե ուշ թանկանալու է, ու նոր իրողությունների պայմաններում ՕԲՅԵԿՏԻՎ է տրանսպորտի թանկացումը.

Հիմա իրողությունները էլի փոխվել են.

Սույն անձը էլ քաղաքապետ չի ու համարում է տրանսպորտի թանկացումը արդեն ՈՉ ՕԲՅԵԿՏԻՎ։

Ու հեքիաթը, թե պետությունը պիտի աճող գույքահարկի ավելցուկից սուբսիդավորի, ու քաղաքացու համար գինը նույնը մնա, թող գնա պատմի Չեխիայի մորավներին, որովհետեւ գույքահարկի ավելացման նախագիծը ընդունվել է իր այս հայտարարությունից տարիներ անց։

Բոլորին է հայտնի իմ տեսակետը. սկզբից էլ դեմ եմ եղել ու միշտ էլ դեմ եմ լինելու ուռճացված գներին եւ անհարմար ու դժվարամարս փաթեթ-ժամկետներին, բայց վերջնականորեն ընդունված 150-ը խելքին մոտ սակագին է, որովհետեւ գերմանական «ՄԱՆ»-ը ու ջարդած դռներով հոտավետ գազելները նույնը չեն... Ու առաջվա 100 դրամն ու մերօրյա 100 դրամն էլ նույնը չի:

Կարծում եմ՝ նորմալ լուծում է, ու, փառք Աստծո, որ այն գտնվեց, ու ժողովրդի ձայնը լսվեց ...

Հիմա «100 եւ վերջ», «բոյկոտում ենք» գոռացողները թող դիտեն այս տեսանյութը ու հասկանան, որ պետք է ընդունել առաջարկված արդեն խելամիտ լուծումը ու տուրք չտալ ձեռքերը կրակի վրա տաքացնող նախկին քաղաքապետին, ով աթոռի վրա գոռում էր՝ օբյեկտիվ է, աթոռից իջել ու գոռում է՝ օբյեկտիվ ՉԷ...

Ի դեպ, սույն անձը արգելափակում ու ջնջում է բոլոր հակառակ կարծիքները ու դրանք արտահայտող օգտատերերին, որ մնան «իրանք իրանցով» ու ֆավորիտ սուպերհերոսի կեղծ վիզուալիզացիա ստեղծի... այնինչ, ավելի խելամիտ կլիներ խոստովանելը, որ «շախ ու մատ» են, բավարարվել արդեն «կպցրած» մի քանի դիվիդենտով ու մի կողմ քաշվել...

Ի դեպ, շարունակելու դեպքում Կարգին Հայկոն դառնալու է ոչ ավել, ոչ պակաս Բագրատ Սրբազան 2-ը...

Մտածեցի`մի անվճար քաղաքական խորհուրդ էլ իրեն տամ... Ավինյանը երեկվա խորհուրդը ընդունեց ու ճիշտ արեց...

Իսկ մարդկային խորհուրդս հետեւյալն է՝ լավ ռեժիսորը, լավ դերասանը, լավ հումորիստը, լավ արտիստը չպիտի մտներ քաղաքականություն, թույլ տար, որ իրեն ուրվական ուժերը օգտագործեն ու կորցներ երբեմնի ժողովրդական հարգանքն ու սերը:

Ափսոս... հազար ափսոս...

Ժողովուրդ ջան, մի տրվեք քաղաքական սադրանքների... չնայած գիտեմ, որ մեծ մասամբ դուք իմաստուն եք»,- գրել է Մկրտչյանն ու հրապարակել արխիվային տեսանյութ:

486