«Ռեալը» և ես ցանկանում ենք միասին երկար աշխատել․ Անչելոտի
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարություն է արել իր ապագայի վերաբերյալ։
«Ակումբը և ես ցանկանում ենք շարունակել միասին աշխատել որքան հնարավոր է երկար։ Ես զգում եմ, որ «Ռեալը» հավատում է ինձ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ գալիք ամառ իտալացի մասնագետը ցանկանում է հեռանալ մադրիդյան ակումբից։
29 Հունվար, 2025 15:36
333