Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Araratnews-ի տեղեկություններով, հայերի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրած «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը կալանավորվել է, տեղափոխվել Քրեակատարողական հիմնարկ: Նա կալանավորվել է 2 ամսով:

Հիշեցնենք՝ Երևանի Զաքյան փողոցում գտնվող «Վայբ» սրճարանում ազգությամբ ռուս «Ռիժուլյա» օգտանունով տրանսգենդերը, «Տիկ Տոկ» հարթակում դուրս գալով ուղիղ եթեր, սրճարանի ներսում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հեռարձակմամբ հայհոյել է նաև հայերին, վիրավորել նրանց, որից հետո 6-7 երիտասարդ մուտք են գործել սրճարան և հարվածներ հասցրել վերջինիս:

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով

Ոստիկանները նշված սրճարանից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևին՝ «Ռիժուլյա»-ին:

ՆԳՆ-ից հայտնել էին, որ հունվարի 26-ին նշված անձին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են և ներկայացրել Քննչական կոմիտե:

Նշենք՝ վերջինս առաջին անգամ չէ, որ Երևանում հայտնվում է սկանդալի կենտրոնում:

Օրեր առաջ Հայաստանում գտնվող ռուս տրանսգենդերը ՀՀ ոստիկանության բաժնից տեսանյութ էր հրապարակել, որտեղ նա ոստիկանության բաժնում նկարահանումներ է իրականացնում և ծաղրում ոստիկաններին, իսկ դեռևս 2023 թվականին ՀՀ ոստիկանությունը ձերբակալել էր երկու բլոգերի, որոնք Երևանի կենտրոնում ծաղրում էին մարդկանց, մրգեր շպրտում նրանց ուղղությամբ, կտրում ծաղկի կրպակներից մեկի ծաղիկները: Նրանցից մեկը հենց «Ռիժուլյա»-ն էր:

Տիկտոկյան հերթական լայվերից մեկի ժամանակ վերջերս ադրբեջանցի իր ընկերներից մեկի հետ զրույցում այս անձը հայտարարել էր, որ պատրաստ է գումարի դիմաց իր կղանքից կարկանդակներ պատրաստել և բաժանել Երևանի փողոցներում շրջող մարդկանց: Տիկտոկյան այս լայվից հետո տրանսգենդերը հայտնվել էր ոստիկանությունում:

949