Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Շվեդիայի Սոդերտալյե քաղաքում անհայտ անձը գնդակահարել է իրաքցի փախստական Սալվան Մոմիկային, որը 2023 թվականին իր հասարակական գործողությունների շրջանակներում չորս անգամ այրել է Ղուրանը։
38-ամյա տղամարդը գնդակահարվել է գիշերը Ստոկհոլմի արվարձան Սյոդերտալյեում գտնվող իր տանը, հայտնում է Aftonbladet թերթը։ Սպանության պահին Մոմիկան ուղիղ հեռարձակում էր անում TikTok-ով։
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են Մոմիկայի անշնչացած մարմինը։
Իրավապահ մարմինները կասկածյալին բռնելու գործողություն են իրականացնում։
Սալվան Մոմիկան հայտնի է որպես Ղուրանի այրման մասնակից։ Նրան և իր գործընկեր Սալման Նաջեմին մեղադրանք է առաջադրվել ռասայական ատելություն հրահրելու մեջ այն բանից հետո, երբ նրանք 2023-ին չորս հանրահավաք կազմակերպեցին և դրանց ընթացքում այրեցին Ղուրանը։ Գործով դատավճիռ պետք է կայացվեր հունվարի 30-ին։ Ստոկհոլմի շրջանային դատարանը հետաձգել է դատավճռի հրապարակումը, քանի որ «ամբաստանյալներից մեկը մահացել է», գրում է SVT-ն։