Սոցապնախարարության բազմաթիվ կրտսեր աշխատակիցներ, որոնք այս ընթացքում և կովիդի ժամանակ դեռ երկար ժամանակ ծանր աշխատանք են կատարել և կատարելու են,  ստանում են բավականին ցածր աշխատավարձ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պարզաբանելով այս իրավիճակում պարգևավճարներ հատկացնելու անհրաժեշտությունը: 

 

 «Պարգևավճարները այս պարագայում պետք է դիտարկենք վարձատրություն»,-ընդգծեց Մեսրոպ Առաքելյանը՝ շեշտելով, որ իր նշանակումից հետո, իր գլխավոությամբ, սոցապնախարարության ղեկավար կազմի որևէ աշխատակից պարգևավճար չի ստանում: «Իմ նշանակումից հետո ես, փոխնախարարները և նախարարության ղեկավար կազմը պարգևավճար չենք ստացել  և առաջիկայում էլ չենք ստանալու»,- վստահեցրեց նախարարը:

919