Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին գրություն է ուղարկել, որտեղ առանձնացրել է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության և Հայաստանի Հանրապետության անվտանգային խնդիրների վերաբերյալ հարցերը։ Այս մասին հայտնում է  ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը՝ շեշտելով, որ այն եղել է նախարարի և Հայ դատի Կանադայի հանձնախմբի  պաշտոնական շփումների արդյունքում։

Գրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Բաքվում հայ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների շարունակվող կեղծ դատավարությունների ֆոնին նախարար Ժոլին խստորեն դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը և կոչ է անում` Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և կամայականորեն կալանավորված էթնիկ հայերի անվերապահ ազատ արձակում, Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք, հայ խաղաղ բնակիչների անվտանգ և արժանապատիվ վերադարձ իրենց հայրենի հողեր, հայկական մշակութային ժառանգության պաշտպանություն, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի միջոցով՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության անհրաժեշտությանը համահունչ՝ ուժի և դրա սպառնալիքի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի շրջանակում։

 

237