Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Մուրճը շատ ուժեղ և ուղիղ արտահայտվել է, ու ՀՀ-ն այդ մուրճի բերումով այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան  երկիր է, քան շատերը պատկերացնում են: Այդ մուրճը արտահայտվել է հանրային տարբեր դեպքերով և այն ոչ մեկի գլխին չի իջել ու չի էլ իջնելու, քանի որ դա քաղաքական սիմվոլ է»,- անդրադառնալով «մուրճը աշխատեցնելու» մասին հարցին ասաց Փաշինյանը իր ասուլիսում: 

Վարչապետը հետաքրքրվեց՝ արդյոք ՀՀ-ում քաղաքական սպանություն եղել է, «էդ մուրճը շատերի գլխներին տրվել է ու նստացրել է իրանց տեղը: Էն որ դուք ազատ ձեր խոսքի իրավունքն եք վայլում, բա էդ մուրճը չի՞: Այդ մուրճը ձեր իրավունքը պաշտպանելու համար է, որպես ՀՀ քաղաքացի ու պետականության, և իրավուքների երաշխավորության գործիք է»:

Փաշինյանը հավելեց, որ 2024-ը վերջին 20 տարվա ամենախաղաղ, ամենահանգիստ տարին էր սահմանների երկայնքով:

Մանրամասն՝ տեսանյութում

567