Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2025 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է 2024 թվականի դեկտեմբերի 28-ին, Apple-ի եկամուտն աճել է 4%-ով՝ հասնելով 124,3 միլիարդ դոլարի. սա մի փոքր ավելին է, քան կանխատեսել էին LSEG-ի վերլուծաբանները, և, ինչպես ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը, սա «լավագույն եռամսյակն է ընկերության ամբողջ պատմությունը»։

Մեկ արժեթղթի շահույթն աճել է 10%-ով՝ հասնելով 2,4 դոլարի՝ 2,35 դոլարի ակնկալիքների փոխարեն: Ընկերության զուտ շահույթն աճել է 7,1%-ով՝ հասնելով 36,33 միլիարդ դոլարի:

Apple-ի ակտիվ սարքերի թիվը 2,2 միլիարդից հասել է 2,35 միլիարդի։ Միևնույն ժամանակ Apple-ի եկամուտը iPhone-ի վաճառքից նվազել է։ Ցուցանիշը կազմել է 69,14 մլրդ դոլար և ցածր է վերլուծաբանների սպասումներից։ Միևնույն ժամանակ Mac-ի և iPad-ի վաճառքից ստացված եկամուտն աճել է և գերազանցել սպասելիքները։ Apple-ի արտադրանքի վաճառքները եռամսյակում աճել են բոլոր հիմնական շուկաներում, բացառությամբ Չինաստանի, որտեղ դրանք նվազել են 11,1%-ով:

Հաշվետվության հրապարակումից հետո Apple-ի արժեթղթերը թանկացել են 3%-ով։ Վերջին 12 ամիսների ընթացքում դրանք թանկացել են 28,8%-ով։

315