

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Խնդրում եմ ասեք ձեր ստուգումների արդյուքնում վիճակագրությունը, հասարակության ընկալումը, ձեր՝ հասարակության հետ կանխարգելիչ աշխատանքների մասին»,- ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կոչ արեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
«Թե կանխարգելիչ միջոցառումներ, թե խորհրդատվություն տնտեսվարող սուբյեկտների շրջանում տեսչական մարմնի մասնագետները իրականացնում են: Յուրաքանչյուր տարեվերջ տեսչական մարմնի կողմից կառավարման խորհրդին է ներկայացվում հաջորդ տարվա համար նախատեսված ստուգումների տարեկան ծրագիրը և գործունեության ծրագիրը: Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է՝ տնտեսվարող սուբյեկտների ռիսկայինության աստիճանը հաշվի առնելով»,- պատասխանեց Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում