Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը: Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումնիգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն:

 

1674