Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը աշխատանքային մակարդակով պատվիրակություն կուղարկի Կատար մինչև շաբաթվա վերջ, իսկ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես կհրավիրի անվտանգության կաբինետին՝ քննարկելու Իսրայելի դիրքորոշումը Գազայի գործարքի երկրորդ փուլի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակը։
«Նեթանյահուն Վաշինգտոնում հանդիպել է Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովի հետ: Հանդիպումից հետո Իսրայելը պատրաստվում է այս շաբաթավերջին աշխատանքային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ քննարկելու Գազայում հետագա տեխնիկական մանրամասները հրադադարի համաձայնագրի կատարման մասին»,- ասված է հաղորդագրությունում։