«Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող Վանաձոր քաղաքում գործող հացի արտադրամասում (Լոռու մարզ, ք․ Վանաձոր, Գր, Լուսավորիչ 45) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են սննդամթերքի արտադրության հետ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Մասնավորապես՝
- շինության կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառում պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. ողջ գործընթացն իրականացվում է մեկ՝ մասնակի տարանջատված տարածքում.
- սանհանգույցի դուռը բացվում է դեպի արտադրական տարածք.
- արտադրական տարածքի որոշ հատված չունի առաստաղ. չի կանխարգելվում մասնիկների թափվելու հնարավորությունը պատրաստվող սննդամթերքի մեջ.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը և պարագանները, մասնավորապես՝ ջեռոցի տապակները, չեն պահվում բարվոք վիճակում։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
04 Փետրվար, 2025 13:57
743
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
24 Հուլիս, 2026 18:44
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
20 Հուլիս, 2026 11:16
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
17 Հուլիս, 2026 13:50
Կասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
03 Օգոստոս, 2026 19:42
88 սուպերմարկետների առեղծվածը. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
05 Դեկտեմբեր, 2025 14:00
Այն գործարարները, որոնց ստիպել են իրենց տարածքները վարձակալության տալ «88» սուպերմարկետների ցանցին, խնդրում եմ դիմել իրավապահ մարմիններին․ Աննա Հակոբյանի հայտարարությունը
04 Դեկտեմբեր, 2025 16:43