
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն աշխարհում ամենահեղինակավոր երաժշտական իրադարձություններից է։
Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մշտապես ներկայանում են շքեղ, միևնույն ժամանակ տարօրինակ հանդերձանքով։
Oragir News-ը ներկայացնում է կարմիր գորգի ամենաոճային և տարբերվող աստղերին:
1) Թեյլոր Սվիֆթը հանդես է եկել կարմիր գորգը խորհրդանշող Vivienne Westwood-ի շքեղ զգեստով: Շատերի համար անհասկանալի էր երգչուհու ոտքի «T» շղթան։ Այն կապված էր իր անվա՞ն, թե՞ սիրեցյալի՝ Travis Kelce-ի հետ։
2) Ժանել Մոնեն հանդես է եկել ավելի համեստ հանդերձանքով։ Նրա ոճաբան Ալեքսանդրա Մանդելկորնը ասել է, որ, Լոս Անջելեսի անտառային հրդեհներով պայմանավորված, կարծում են՝ չափազանց ճոխ կերպարը ճիշտ չի լինի։
3) Գրեմմիի 13-րդ դափնեկիր Լեդի Գագան կրում էր խորհրդավոր զգեստ Vivienne Westwood-ից, իսկ զարդերը Tiffany & Co-ից էին։
4) Շակիրան կրել է շքեղ զգեստ Etro-ից, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։
5) Մայլի Սայրուսը կրում էր շքեղ, բայց միևնույն ժամանակ շատ կանացի սև զգեստ Saint Laurent-ից։
6) Սինտիա Էրիվոն կրում էր Louis Vuitton-ի արտադրության ռետրո զգեստ: Նա նաև աչքի էր ընկնում իր մատնահարդարմամբ՝ պատված ադամանդե քարերով։
7) Սաբրինա Քարփենթերը կարմիր գորգին հանդես եկավ JW Anderson-ի փետրավոր զգեստով։ Նրան շատերը անվանում էին «Grammy-ի Կարապ»։
8) Ջեյդեն Սմիթը ժամանել է Louis Vuitton-ի զգեստով։ Շատերը քննարկում էին նրա դղյակի տեսքով աքսեսուարը, ասելով, որ նա գլուխը տանն է մոռացել:
9) Cardi B-ին հանդես էր եկել մանրակրկիտ ասեղնագործված Cavalli Couture-ի զգեստով՝ զարդարված շքեղ փետուրներով։
10) Ֆիննեասը կրում էր Zegna ապրանքանիշի կոստյում, իսկ նրա քույրը՝ Բիլլի Այլիշը, հանդես էր եկել Prada-ի արտադրության կոստյումով։
11) Ուիլոու Սմիթը հանդես է եկել Versace-ի արտադրության ներքնազգեստով, որն արժանացել է մի շարք քննադատությունների։