Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայիք մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի H28 Հրազդան քաղաքից դեպի Հանքավան տանող ճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ նրան հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, տեղափոխվվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում պարեկները ծառայություն են կատարել, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչութունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և կոտրված անվադողը տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի, մահացածը Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազգականն է:

544